Ամառային օրերին օրգանիզմի հեղուկի պահանջարկն էապես մեծանում է՝ պայմանավորված բարձր ջերմաստիճաններով, քրտնարտադրության ավելացմամբ և ջրազրկման ռիսկով։ Հեղուկի անհրաժեշտ քանակը կախված է մի շարք գործոններից՝ մարդու քաշը, ֆիզիկական ակտիվությունը, առողջական վիճակը և շրջակա միջավայրի պայմանները։
Ընդհանուր ցուցումներով, չափահաս մարդը ամռանը պետք է օրվա ընթացքում օգտագործի մոտ 2.5-3.5 լիտր ջուր (մոտ 8-12 բաժակ)։ Այս պահանջը կարող է ավելանալ ֆիզիկական ակտիվության, ինտենսիվ քրտնարտադրության կամ արևի տակ երկար ժամանակ գտնվելու դեպքում։
Ինչպե՞ս հասկանալ, որ բավարար ջուր եք օգտագործում․
Հարմար տարբերակ է օրական հեղուկի պահանջի հաշվարկի համար հետևյալ պարզ բանաձևը՝ քաշի վրա հիմնված՝ օրական մոտ 30–40 մլ ջուր ամեն կիլոգրամի համար։ Օրինակ՝ եթե քաշը 70 կգ է, ապա անհրաժեշտ է մոտ 2.1–2.8 լիտր ջուր։
Ամռանը ջրազրկումից խուսափելու համար մի սպասեք ծարավի զգացմանը, օգտագործեք ջուրը պարբերաբար, օգտագործեք ջրով հարուստ մթերքներ՝ վարունգ, ձմերուկ, սեխ, լոլիկ, խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, որոնք կարող են էլ ավելի ջրազրկել։
Ամռանը քաղցր և գազավորված ըմպելիքները համարվում են անցանկալի հիմնականում հետևյալ պատճառներով․
Դա կարող է հանգեցնել արյան շաքարի կտրուկ բարձրացման, հոգնածության, իսկ պարբերաբար օգտագործման դեպքում՝ քաշի ավելացման և նույնիսկ շաքարային դիաբետի ռիսկի։
Լավագույն այլընտրանքներն են`
Այսօր կա միտում շատ փոքր տարիքից երեխաներին տալ քաղցր գազավորված ըմպելիքներ, և, չնայած, պաշտոնապես գազավորված ըմպելիքների համար խստորեն սահմանված տարիքային շեմ չկա, այսինքն՝ օրենքով չի արգելվում դրանք երեխաներին կամ դեռահասներին վաճառել, սակայն առողջապահական ուղեցույցներն ու մասնագետների խորհուրդները միանշանակ զգուշացնում են, որ որոշ տարիքային խմբերում դրանց օգտագործումը պետք է խիստ սահմանափակել կամ լիովին բացառել։
Ո՞վ չպետք է խմի գազավորված ըմպելիքներ
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` Հայաստանում գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործման մասին հասանելի տվյալները ցույց են տալիս, որ 2024–ին սպառման ընդհանուր ծավալը (both at‑home և out‑of‑home) կազմել է մոտ 78.9 միլիոն լիտր գազավորված խմիչք։ 1 հոգու բաժին հաշվարկով տնային օգտագործման ծավալը կազմել է մոտ 27.3 լիտր/տարեկան։
Նույն 2024 թվականին Հայաստանում տնային սպառման ծավալը կազմել է մոտ 75.8 միլիոն լիտր, Հայաստանում յուրաքանչյուր մարդ տարեկան միջին հաշվով խմում է գրեթե 27լիտր գազավորված քաղցր ըմպելիք, ինչը համեմատած աշխարհի բարձր սպառում գրանցող երկրների հետ (100–300 լիտր)՝ հստակ ցածր ցուցանիշ է: Ընդ որում՝ շուկայում գերակշռում է տնային սպառումը (≈96%)։
Համաշխարհային ռեյտինգում մենք այս առումով դեռևս ցածր մակարդակում ենք գտնվում՝ ի համեմատ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրների։