Հերացիականները՝ դասախոսական միջբուհական առաջնությունում

Հերացիականները՝ դասախոսական միջբուհական առաջնությունում

Անցկացվեց 2026թ դասախոսական միջբուհական առաջնություն, որին մասնակցում էին շուրջ 20 բուհերի պրոֆեսորադասախոսական կազմեր։

Առաջնությունում հանդես եկավ բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ գրանցելով բարձր արդյունքներ տարբեր մարզաձևերում։

Շախմատի մրցումներում հաղթողի կոչումը նվաճեց Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արփինե Գրիգորյանը։

Բասկետբոլի թիմային պայքարում մեծ հաջողություն գրանցեցին Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Նելլի Սարգսյանը, Հայկ Մինասյանը և Վաչագան Թորոսյանը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Բադմինտոնի մրցումներում արծաթե մեդալի արժանացավ Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Մանան Ասատրյանը։

Հրաձգության մրցումներում Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Անդրանիկ Վարդանյանը, Հայկ Մինասյանը, Նելլի Սարգսյանը և Ալվարդ Պետրոսյանը զբաղեցրին չորրորդ հորիզոնականը։

Մրցաշարը կազմակերպվել էր ԿԳՍՄ նախարարության և Ուսանողական ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խրախուսել բուհերում ֆիզիկական կուլտուրայի զարգացումը և ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին։