Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերացիականների սպորտային հերթական հաջողությունը

Հերացիականների սպորտային հերթական հաջողությունը

Բժշկական մայր բուհի ուսանողները շարունակում են սպորտային բազմաթիվ միջոցառումների մասնակցել: Գյումրիում անցկացված ուսանողական 26-րդ առաջնությանը սեղանի թենիս մարզաձևից հերացիականները կարողացել են հաջողություններ գրանցել:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Հայկ Մինասյանի գլխավորությամբ թիմային մրցաշարին ԵՊԲՀ ուսանողներ Զավեն Ճաղարյանը, Արկադի Բայրամյանը, Սանուտհ Ջայասումանան գրավել են 3-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցաշարում 3-րդ հորիզոնական է զբաղեցրել Հասմիկ Ղազարյանը:

Նման միջոցառումների նպատակը բուհերում սպորտի զարգացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպի կարևորումը: