Հունվարի 20-ից փետրվարի 4-ն անցկացվեց «Դասախոսական գավաթ-2022» միջբուհական մարզական խաղերը, որին մասնակցում էին 16 բուհի դասախոսներ, աշխատակիցներ:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի նախաձեռնությամբ հերացիականները ևս մասնակցեցին մարզական խաղերին՝ իրենց ուժերը փորձելով մի շարք սպորտաձևերում: Շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, վոլեյբոլ մարզաձևերում բժշկական մայր բուհի ներկայացուցիչները գրավել են լավագույն հորիզոնականները:
«Դասախոսական գավաթ-2022» և տարբեր միջացառումներին ակտիվ մասնակցելու համար ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շնորհակալագիր հանձնեց Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտ Բեգլարյանին և ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի դասախոս Մանան Ասատրյանին:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիրակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են առողջ ապրելակերպ տարածմանը, սպորտի զարգացմանը, օրինակ ծառայում ուսանողների համար, ինչպես նաև ամուր կապեր ստեղծում տարբեր դասախոսների միջև: