Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում հերթական գործնական հմտության դասաժամն էր:
ԵՊԲՀ երրորդ կուրսի ուսանողները Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանի գլխավորությամբ կատարեցին վիրահատություն ճագարի վրա:
Ուսանողները, նախքան վիրահատությունը սկսելը, ուսումնափորձարարական վիրասրահում ծանոթացան վիրասրահի աշխատանքների կազմակերպմանը, որից հետո կատարեցին ճագարի հաստ աղու մասնատում:
Սիմյոն Օրդույանը մեզ հետ զրույցում նշեց՝ գործնական դասաժամը կարևոր է նրանով, որ ուսանողներին ոչ միայն հնարավորություն է տալիս կատարելագործել ստացած գիտելիքները, այլև ծանոթանալ վիրահատական այնպիսի նրբություններին, որոնք շատ կարևոր են վիրահատության ժամանակ:
Ամբիոնի վարիչը նաև նշեց, որ կենդանիների վրա փորձարարական վիրահատություններ հաճախակի են կատարվում, և վիրահատություններից հետո կենդանիները շարունակում են ապրել: