Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հետաքրքիր միֆեր գրիպի և գրիպի դեմ պատվաստման վերաբերյալ

Հետաքրքիր միֆեր գրիպի և գրիպի դեմ պատվաստման վերաբերյալ

Միֆ 1-ին՝ եթե ես հակաբիոտիկներ եմ ընդունում կամ օգտագործում եմ ինհալյատոր, ես չեմ կարող գրիպի պատվաստանյութ ստանալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հակաբիոտիկների ընդունումը կամ ստերոիդներով ինհայլատորի օգտագործումը գրիպի պատվաստումը բաց թողնելու պատճառ չեն, եթե չեք ջերմում:

Միֆ 2-րդ`գրիպի պատվաստանյութը գրիպ է առաջացնում:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Պատվաստանյութերն օգնում են օրգանիզմին ունենալ անընկալություն՝ առանց վարակելու:

Միֆ 3-րդ` ավելի լավ է հիվանդանալ, քան պատվաստվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Գրիպը լուրջ հիվանդություն է, հատկապես որոշակի ռիսկային խմբերի համար (հղիներ, երեխաներ, տարեցներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ): Պատվաստումը գրիպից պաշտպանվելու ամենաանվտանգ միջոցն է:

Կարևոր է ամեն տարի պատվաստվել, քանի որ վիրուսը փոխվում է:

Միֆ 4-րդ` գրիպը պարզապես ուժեղ մրսածություն է:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Գրիպի և մրսածության միջև մեծ տարբերություններ կան։ Գրիպը վարակիչ վիրուսային հիվանդություն է և ախտանշանները հայտնվում են հանկարծակի, ներառյալ` ջերմություն, մկանացավեր և հոդացավեր, դող, գլխացավ, հազ և կոկորդի ցավ: Գրիպը կարող է հանգեցնել թոքաբորբի, բրոնխիտի և այլ բարդությունների: Մրսածությունն ավելի թեթև է ընթանում, ուղեկցվում է ոչ բարձր ջերմությամբ և թույլ արտահայտված ախտանիշներով:

Միֆ 5-րդ՝ վիտամին C-ն կանխում է գրիպը:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.Վիտամիններով և հանքանյութերով հարուստ առողջ սնունդը կօգնի ձեզ առողջ մնալ, բայց դա չի երաշխավորում անընկալունակություն գրիպի դեմ:

Միֆ 6-րդ` առանց տաք հագուստի դրսում գտնվելը կարող է գրիպի պատճառ դառնալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Սեզոնային գրիպը համընկնում է տարվա ցուրտ եղանակի հետ, այդ իսկ պատճառով մարդիկ ցածր ջերմաստիճանը և սառը եղանակը կապում են գրիպի հետ: Մրսածությունը կարող է ազդել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների վրա, բայց դա գրիպ չի հարուցի:

Միֆ 7-րդ՝ հակաբիոտիկները բուժում են գրիպը:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հակաբիոտիկները նշանակվում են բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար, մինչդեռ գրիպը պայմանավորված է վիրուսով: Գրիպի դեմ հակաբիոտիկներ ընդունելը չի բուժի վարակը և չի դադարեցնի վիրուսի փոխանցումը: Իրականում, եթե հակաբիոտիկները ճիշտ չեն օգտագործվում, դրանք կարող են վնասակար ռեակցիաներ առաջացնել և նպաստել հակամանրէային կայունության զարգացմանը:

Միֆ 8-րդ`եթե քթահոսություն ունեմ, չեմ կարող գրիպի պատվաստանյութ ստանալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Դուք կարող եք պատվաստվել, նույնիսկ եթե ունեք թեթև ախտանիշներ:

Միֆ 9-րդ` գրիպը լուրջ հիվանդություն չէ, ուստի հարկավոր չէ պատվաստվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.Աշխարհում ամեն տարի գրիպից մահանում է մինչև 650.000 մարդ: Չնայած յուրաքանչյուրը կարող է վարակվել դրանով, բայց ծանր բարդությունների ռիսկն ավելի մեծ է թույլ իմուն համակարգ ունեցող մարդկանց մոտ: Մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց որոշ մարդկանց մոտ այնպիսի բարդություններ կարող են առաջանալ, ինչպիսիք են սինուսային վարակները, ականջաբորբը, թոքաբորբը և այլն:

Միֆ 10-րդ` եթե ես հղի եմ կամ կրծքով կերակրում եմ, չեմ կարող գրիպի պատվաստանյութ ստանալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հղիությունը կամ կրծքով կերակրումը գրիպի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառ չեն: Հղի կանայք պետք է պատվաստվեն հղիության ցանկացած փուլում, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց երեխաներին` կյանքի առաջին ամիսներին: Եթե հղիության ընթացքում կինը չի պատվաստվել, նա պետք է գրիպի պատվաստանյութ ստանա ծննդաբերությունից հետո:

Միֆ 11-րդ` Առողջապահության ոլորտի մասնագետները գրիպի դեմ պատվաստումներ ստանալու անհրաժեշտություն չունեն, քանի որ նրանք մշտապես շփվելով հիվանդների հետ ձեռք են բերում բնական անընկալություն:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Առողջապահության ոլորտի մասնագետները պետք է արջնահերթ ամեն տարի պատվաստվեն՝ իրենց պացիենտներին, ընտանիքներին և իրենց պաշտպանելու համար:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti matbet betpas pusulabet betorder betpas tempobet trbet limanbet bettilt betpas matbet casibom hititbet betorder kralbet betgaranti betpark kolaybet xslot betpas betpas betpas trbet bahsegel betoffice süpertotobet betoffice bettilt cratosroyalbet betpas betpas supertotobet