Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը մեկնարկեց

«Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը մեկնարկեց

ԵՊԲՀ-ում փերտրվարի 13-ին իր խոստումնալից մեկնարկը տվեց Երիտասարդ հետազոտողների միության «Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որը միտված է բացահայտելու երիտասարդներին տրվող հնարավորությունները, ինչպես նաև նշագծելու դրանցից առավել արդյունավետ օգտվելու ուղիները:

Երիտասարդներին բազում հնարավորությունների առաջարկներով հանդես եկան ՖԱՍՏ հիմնադրամի ներկայացուցիչներ Արմինե Պետրոսյանը և Հովակիմ Զաքարյանը՝ ներկայացրեցնելով նոր «ASCENT»  նախագիծը, որը նոր կամուրջ է  մտքից դեպի բիզնես արդյունք:  Այնուհետև ԵՀՄ-ի անդամների՝ ԵՀՄ նախագահ, Ալերգոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանի և ԼՕՌ օրդինատոր Գայանե Այվազյանի կողմից ներկայացվեցին հաջողված կլինիկական դեպք նկարագրելու «գաղտնիքները»,  իսկ ԵՀՄ անդամ Աննա Ավագյանի ներկայացմամբ ԵՀՄ-ն բացահայտվեց որպես հնարավորությունների մի նոր հարթակ, որը փորձում է ավելի խորացնել և տարածել գիտությունը Հայաստանում:

Օրվա կարևորագույն քայլերից մեկը դեպի գիտություն հայտարարված մրցույթն է՝ Կլինիկական դեպքի ներկայացում, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով ԵՀՄ-ի ֆեյսբուքյան էջին: