Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։ Հավատալիքի համաձայն՝ մարդու զգեստները որքան առատորեն պատվեն գույներով, այնքան շատ լավ բարեմաղթանքներ կուղղվեն նրա հասցեին: Հոլին նաև անվանում են «գույների տոն»:
Այսօր առավոտյան, տոնի առիթով, օտարերկրացիների ուսուցման մյուս պատասխանատուների ուղեցությամբ, հնդիկ սովորողներին շնորհավորել ու հանրակացարան է այցելել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։