Հնդիկ ուսանողները հոկտեմբերի 31-ին նշեցին Լույսերի ավանդական փառատոնը՝ Դիվալին։
Տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի և բարու հաղթանակը չարի նկատմամբ։
Բժշկական համալսարանը տոնի առթիվ ուսանողներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները։
Դիվալին, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նշվում է լապտերներով, ծաղիկներով, մոմերով, ազգային գեղեցիկ հագուստով, հնդկական հարուստ մշակույթը ներկայացնող երգի և պարային կատարումներով, տոնական ուտեստներով և քաղցրավենիքով։