Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է հոկտեմբերի 10-ը՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
COVID-19 համավարակը համաշխարհային ճգնաժամ ստեղծեց հոգեկան առողջության համար՝ խթանելով կարճաժամկետ և երկարաժամկետ սթրեսները և խաթարելով միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջությունը: Համավարակի առաջին տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշների համաձայն՝ դեպրեսիվ խանգարումների աճը կազմել է ավելի քան 25%:
ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 450 մլն մարդու մոտ առկա են հոգեկան խնդիրներ:
Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան հայտարարել է 2022 թվականի Հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման․ «Դարձնենք հոգեկան առողջությունը համաշխարհային առաջնահերթություն»: