Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով վարժանք՝ ԵՊԲՀ-ում

«Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով վարժանք՝ ԵՊԲՀ-ում

Բժշկական համալսարանում այսօր անցկացվեց օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով:

Ուսումնավարժության մասնակիցների կազմում էին՝ ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների և տա­րա­­­­­հան­ման հանձ­­նա­­­­ժո­ղովները, ԱԻ և ՔՊ շտաբը, ՔՊ կազմավորումները, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի շտապօգնության բրիգադը, ԵՊԲՀ ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: 

Գործնական միջոցառումներն իրականացվում էին մեկ տեղամասում՝ Լաբորատոր մասնաշենքում և հարակից տարածքում, հաջորդաբար՝ ապահովելով իրականացվող բոլոր միջոցառումների տեսանելիությունն ու մեկնաբանությունը՝ բարձրախոսով: Գործնական միջոցառումների ընդհանուր ղեկավարումն իրականացվում էր օբյեկտային վարժանքի ղեկավարի կողմից՝ օպերատիվ շտաբի միջոցով: 

Վարժանքի ուսումնական նպատակն էր կատարելագործել ԵՊԲՀ ղեկավար կազմի ունակությունները հրդեհի դեպքում՝ աշխատակիցների և ուսանողների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման հարցում, ինչպես նաև բարելավել մասնակիցների գործնական հմտությունները հրդեհի գոտում հրդեհաշիջման, փրկարարական և անհե­տա­­ձգելի վթարավերականգնողական աշխատանք­ների իրականացման գործում, և ստուգել բժշկական համալսարանի արտակարգ իրավիճակներում գործելու պլանի իրատեսությունը: