Հունիսի 26-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։ Թմրամիջոցների օգտագործման խնդիրը այսօր առավել քան երբևէ արդիական է։ Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ մասնագիտական ուշադրություն հրավիրելու խնդրի լրջության վրա, հիշեցնելու հանրությանը թմրամոլության կործանարար վտանգների ու անդառնալի հետևանքների մասին, ինչպես նաև առաջարկելու հնարավոր լուծումներ՝ հիմնախնդրի սրությունը մեղմելու ուղղությամբ։
Թմրանյութերի օգտագործումը կարող է առաջացնել արատավոր շղթայական ռեակցիա, որը ներառում է ոչ միայն օգտագործող անհատին, այլև նրա մերձավորներին, ընկերներին և գործընկերներին։ Ինչպես հայտնի է, այն ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Այս ազդեցությունն առավել կործանարար է պատանեկան տարիքում, ինչի հետևանքով անհրաժեշտ է շարունակաբար ներդնել և ընդլայնել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ՝ երիտասարդներին այս սպառնալիքից պաշտպանելու նպատակով։
Միջազգային միտումներ և մտահոգիչ զարգացումներ
Հետպանդեմիկ աշխարհում արձանագրվող միտումները խիստ մտահոգիչ են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ որոշ թմրանյութերի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի, ամֆետամինի և մեթամֆետամինի առգրավման ծավալները զգալիորեն աճել են։ Ավելացել է նաև դրանց ներթափանցումը նոր տարածաշրջաններ, այդ թվում՝ Հայաստան։
Ըստ միջազգային վիճակագրության՝ աշխարհում 15-64 տարեկան բնակչության 5.6%-ը՝ շուրջ 284 միլիոն մարդ, վերջին մեկ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ օգտագործել է թմրանյութ։ Օգտագործման տեսակետից առավել տարածված են՝
Ներարկման եղանակով օգտագործողներ՝ մոտ 11.2 միլիոն մարդ, որոնցից՝
Հատկապես մտահոգիչ է սինթետիկ օփիոիդների ապօրինի շրջանառությունը, որն արդեն հանգեցրել է համաճարակի Հյուսիսային Ամերիկայում։ Մասնավորապես՝
Նմանատիպ իրավիճակ է նաև մեթամֆետամինի մասով։ Այս թմրանյութի ապօրինի շրջանառության աշխարհագրությունը ընդլայնվել է՝ ընդգրկելով 117 երկիր, մինչդեռ նախկինում այն կազմել էր 84:
Սեռային անհավասարություն՝ որպես թյուր պատկերացում
Տարածված կարծիքն այն է, որ թմրամիջոցների օգտագործումը հիմնականում վերաբերում է տղամարդկանց։ Սակայն ըստ միջազգային տվյալների՝
Հայաստանի պատկերը
2023 թ․ ՀՀ-ում՝
որոնցից 4020-ը՝ 28–49 տարիքային խմբի։
Գիտական նոր տվյալներ
2025 թ. հունիսի 17-ին, Heart բժշկական ամսագրում հրապարակված մետավերլուծական ուսումնասիրությունը ցույց է տվել՝
Այս հետազոտությունը հերքում է կանեփի «անվնասության» միֆը, որը լայնորեն կիրառվել է դրա օրինականացման քարոզարշավներում։
Չնայած դեռևս կան տվյալների բացեր՝ կապված օգտագործման եղանակի, դեղաչափի և ինտենսիվության հետ, ուսումնասիրված փաստերը աներկբա են։
Կանեփի սպառնալիքները կարող են համեմատվել ծխախոտի հետ։ Ըստ հեղինակավոր փորձագետների՝ օրենսդրությունն ու կարգավորումները պետք է վերաբերվեն կանեփին այնպես, ինչպես ծխախոտին։ Դրանցից որևէ մեկի օգտագործումը չպետք է խրախուսվի։
Իրավապահ վիճակագրություն
2023 թ․ ՀՀ իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված 5070 հանցագործություն՝
Արգրավվել է՝
Առողջապահական համակարգի դերը
Առողջապահական համակարգը կարող է առանցքային դեր ունենալ թմրանյութերի օգտագործման դեմ պայքարում։
Արդյունավետ կանխարգելումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների թիրախ 3.5-ի վրա և ներառի հետևյալ երեք բաղադրիչները՝
Բարենպաստ միջավայրի ապահովում,
Թվային տարածքի վտանգը
Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հիմնականում կազմակերպվում է համացանցի միջոցով, ինչը դրանք ավելի հասանելի է դարձնում բոլորի համար։
Տարվա կարգախոսը
«Ապացույցներն ակնհայտ են. ներդրումներ կատարենք կանխարգելման մեջ, կոտրենք արատավոր շղթան, դադարեցնենք կազմակերպված հանցագործությունը»։
Այս ուղերձը կոչ է՝ համախմբման, կանխարգելման, առողջության պաշտպանման և կազմակերպված հանցագործության դեմ միասնական պայքարի։