2025 թվականի այս օրը` մոռացված արևադարձային հիվանդությունների համաշխարհային օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում բոլորին, ներառյալ առաջնորդներին և համայնքներին, միավորվել, գործել և վերացնել մոռացված արևադարձային հիվանդությունները՝ համարձակ և կայուն ներդրումներ կատարելով՝ աշխարհի ամենախոցելի համայնքներում մոտ 1.5 միլիարդ մարդու ազատելու համար հիվանդությունների և աղքատության արատավոր շրջանից:
Մոռացված արևադարձային հիվանդությունների համաշխարհային օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա, ընդգծել դրանց պատճառած հետևանքները և աջակցություն ստանալ դրանց դեմ պայքարում, դրանց վերացման համար՝ ԱՀԿ 2021-2030 թվականների ճանապարհային քարտեզում նշված ծրագրային նպատակների և 2022 թվականի մոռացված արևադարձային հիվանդությունների մասին Կիգալիի հռչակագրում պարունակվող պարտավորությունների համաձայն:
2021 թվականի մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի Յոթանասունչորսերորդ նստաշրջանը հունվարի 30-ը հռչակեց մոռացված արևադարձային հիվանդությունների համաշխարհային օր՝ միաձայն հաստատելով ԱՀԿ անդամ պետությունների կողմից WHA74(18) որոշումը: Ներկայումս այս օրը ԱՀԿ-ի կողմից ճանաչված 11 համաշխարհային առողջապահական օրերից և 2 համաշխարհային առողջապահական շաբաթներից մեկն է:
Մոռացված արևադարձային հիվանդություններն ավելի քան 21 հիվանդությունների բազմազան խումբ են, որոնք տարածված են աշխարհի ամենաաղքատ շրջաններում, որտեղ ջրի անվտանգությունը, սանիտարական պայմանները և առողջապահական ծառայությունների հասանելիությունը անբավարար կամ ենթաօպտիմալ են:
Տարբեր պաթոգենների, այդ թվում՝ վիրուսների, բակտերիաների, նախակենդանիների, մակաբուծային որդերի, սնկերի և տոքսինների պատճառած հիվանդություններն ազդում են ավելի քան 1 միլիարդ մարդու վրա ամբողջ աշխարհում և տարեկան հանգեցնում հազարավոր կանխարգելելի մահվան: 2023 թվականի վերջի դրությամբ առնվազն մեկ ոչ վարակիչ հիվանդության պատճառով միջամտության կարիք ունեցող բնակչության թիվը գնահատվում է 1.5 միլիարդ մարդ:
Այս հիվանդությունները կոչվում են «մոռացված», քանի որ պատմականորեն դրանք շատ ցածր տեղ են զբաղեցրել Առողջապահության համաշխարհային օրակարգում, եթե ընդհանրապես հայտնվել են, և քիչ ուշադրություն և ֆինանսավորում են ստացել:
Միայն 2023 թվականին ավելի քան 860 միլիոն մարդ բուժում է ստացել մոռացված արևադարձային հիվանդություններից՝ դեղերի զանգվածային նշանակման կամ պացիենտների անհատական կառավարման միջոցով: Այնուամենայնիվ, բացերը պահպանվում են, և չնայած դեղորայքային բուժումը հասանելի է շատ հիվանդություններիրի համար, այն հաճախ չի հասնում նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն:
Ներկայումս 12 արտադրողներ անհատույց տրամադրում են 20 տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ աջակցելու այս հիվանդություններիի դեմ պայքարի միջոցառումներին: 2011-ից 2024 թվականներին թիրախային երկրներ են առաքվել գրեթե 30 միլիարդ հաբեր և սրվակներ. միայն 2024 թվականին 1.8 միլիարդը նվիրաբերվել և առաքվել է բուժման համար:
Բացի զգալի մահացությունից և հիվանդացությունից՝ տարեկան շուրջ 200.000 մահ և 19 միլիոն հաշմանդամություն, այս հիվանդությունները զարգացող համայնքներին տարեկան միլիարդավոր դոլարներ են արժենում` ուղղակի առողջապահական ծախսերի, աշխատանքի արտադրողականության նվազման և սոցիալ-տնտեսական ու կրթական մակարդակի իջեցման պատճառով: Այս հիվանդությունները պատասխանատու են այնպիսի հետևանքների համար, ինչպիսիք են հաշմանդամությունը, խարանը, սոցիալական մեկուսացումը և խտրականությունը, որոնք զգալի ֆինանսական բեռ են ստեղծում պացիենտների և նրանց ընտանիքների համար: