Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հունվարի վերջին կիրակին Բոր կամ բորոտություն հիվանդության վերաբերյալ իրազեկման միջազգային օրն է

Հունվարի վերջին կիրակին Բոր կամ բորոտություն հիվանդության վերաբերյալ իրազեկման միջազգային օրն է

Բոր կամ բորոտություն (անգլ.՝ leprosy,) կամ Հանսենի հիվանդություն, քրոնիկ վարակիչ հիվանդություն է՝ հարուցված Mycobacterium leprae-ով, որն ախտահարում է հիմնականում մաշկը, ծայրամասային նյարդերը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը և աչքերը։

Լինելով մոռացված արևադարձային հիվանդություն` բորոտությունը դեռ հանդիպում է ավելի քան 120 երկրում և տարեկան գրանցվում է ավելի քան 200.000 նոր դեպք:

Բորոտության վերացումը որպես հանրային առողջության խնդիր ամբողջ աշխարհում (սահմանվում է որպես 10.000 բնակչությունից 1-ից պակաս տարածվածություն) ձեռք է բերվել 2000թ.-ին (Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 44.9 բանաձևի համաձայն), իսկ շատ երկրներում՝ մինչև 2010թ.-ը:

Բորոտության դեմ պայքարի համաշխարհային օրվա 2025 թվականի կարգախոսն է «Միավորվեք. Գործենք. Վերացնենք»։

Այն գործողության կոչ է, որն ուղղված է բորոտության մասին իրազեկվածության բարձրացմանը, բորոտություն ունեցող մարդկանց առջև ծառացած մարտահրավերների լուսաբանմանը և բորոտությունը վերացնելու համատեղ գործողությունների խթանմանը:

Այս տարի այն նշվում է այսօր՝ հունվարի 26-ին, որի շրջանակում «Հերացի» վերլուծական կենտրոնը տեսանյութ է պատրաստել ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության հետ՝ Մատենադարան այցելության ընթացքում՝ զրուցելով ավագ գիտաշխատող, բժշկական բուհի շրջանավարտ Դոնարա Կարապետյանի և Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի հետ:

Տեսանյութը ներկայացնում ենք «Բժշկությունը 5 րոպեում» շարքի շրջանակներում: