Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հյուրերը Կարմիրգյուղի դպրոցականներն էին. տեսանյութ

Հյուրերը Կարմիրգյուղի դպրոցականներն էին. տեսանյութ

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները ԵՊԲՀ ուսանողական Խորհրդարանի նախաձեռնությամբ հյուրընկալեցին Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին:

Խորհրդարանի ֆակուլտետային խորհրդի ուսանողները աշակերտներին ծանոթացրին բուհի պատմությանը, շրջեցին համալսարանում, այցելեցին բժշկության պատմության, ինչպես նաև Ռազմաբժշկական ֆակուլտետի թանգարաններ:

Այցի նպատակն է, որպեսզի ապագա դիմորդներն առավել տեղեկացված լինեն և առավել մոտ հերացիական դառնալու երազանքին: