Ուսանողների նախաձեռնությամբ շաբաթ օրը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում նվիրված Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպին և դրա էկրանավորված տարբերակին: Անկաշկանդ մթնոլորտում սովորողներն ու դասախոսները մտքեր փոխանակեցին, վերլուծեցին այս ստեղծագործության մեջ բժշկի կերպարը, կիսվեցին տպավարություններով:
Քննարկմանը մասնակցում էր նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Առաջիկայում նման ինտերակտիվ ձևաչափում տարատեսակ բժշկական թեմաների շուրջ քննարկումները շարունակական են լինելու:
Սպասում ենք նաև Ձեր առաջարկներին: