Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրավաբանական կլինիկան հանդիպումների շարք է նախաձեռնել

Իրավաբանական կլինիկան հանդիպումների շարք է նախաձեռնել

ԵՊԲՀ-ի իրավաբանական կլինիկան նախաձեռնել է հանդիպումների շարք ուսանողության հետ: Առաջին հանդիպումն անցկացվեց ԵՊԲՀ «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնում:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կլինիկայի ստեղծման նպատակները, գործունեության ուղղությունները, ուսանողների իրավունքների և պարտականությունների շրջանակը, վարքագծի կանոնները, դրանց իրացման մեխանիզմները, խախտված իրավունքների վերականգման գործիքակազմը:

Իրավաբանական կլինիկայի համակարգող Տիգրան Խաչիկյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Հաջորդ հանդիպման վայրի և ժամի մասին նախապես կտեղեկացնենք ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջի միջոցով: