Ապրիլի 1-ից Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոնի Համաշխարհային Առողջապահական ծրագրերի տնօրեն, Հարվարդի Առողջապահության դպրոցի դասախոս Իրինի Ալբանտին կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության սեկցիայի և հանրային առողջության այցելու պրոֆեսոր:
Պրոֆեսոր Ալբանտին ունի բազմամյա փորձ հիվանդանոցների կառավարման և համաշխարհային առողջապահության բնագավառում, և ղեկավարել է ծրագրեր Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Կովկասյան տարածաշրջանում, Հարավ-Արևելյան Ասիայում, ինչպես նաև այնպիսի ճգնաժամային երկրներում, ինչպիսիք են Լիբիան, Հարավային Սուդանը և Իրաքը:
Նա սովորել է Սալոնիկի Ամերիկյան Համալսարանում՝ բիզնեսի կառավարման բակալավր (Հունաստան), Մայամիի Համասլարանում՝ հանրային կապերի մագիստրոս (ԱՄՆ), Կոլումբիայի Համասլարանի Մեյլմանի Առողջապահության դպրոցում (ԱՄՆ)՝ հանրային առողջության և առողջապահության կառավարման մագիստրոս:
Բոստոնի Համալսարանում (ԱՄՆ) առողջապահության կառավարման դոկտորական ատենախոսությունը նվիրված է մանկական քաղցկեղի կենտրոնների ստրատեգիական պլանավորմանը թերզարգացած և զարգացող երկրներում:
Իրինի Ալբանտին և իր թիմը համագործակցում են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի հետ՝ զարգացնելու մանկական ուռուցքաբանության և արյունաբանության վիճակը մեր երկրում: Նշենք, որ մասնագետը Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի Խորհրդի Պատվավոր անդամ է: