Իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոն կհյուրընկալվի ԵՊԲՀ-ում

Իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոն կհյուրընկալվի ԵՊԲՀ-ում

Նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Իտալիայում գտնվող San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոն ապրիլի 28-ին կհյուրընկալվի ԵՊԲՀ-ում:

Մասնավորապես` անվանի պրոֆեսորի աշխատանքային այցը 09:30-ին կմեկնարկի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Բժիշկ-գիտնականին կներկայացվեն համալսարանական բուժհաստատության հնարավորությունները, այնուհետև` 10:00-ից, նա կանցկացնի պացիենտների խորհրդատվություն:

Դրան կհաջորդի երկու դասախոսություն:

Օրվա երկրորդ կեսին` 16:30-ին, պրոֆեսորը կայցելի «Զինվորի տուն», որտեղ հանդիպում կունենա ԵՊԲՀ ռեկտորի և վերականգնողական կենտրոնի թիմի հետ: