Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Խաչատուր Մարգարյանը` Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր

Խաչատուր Մարգարյանը` Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր

Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորի պաշտոնում Արա Ղազարյանի առաջարկով իրեն կփոխարինի Խաչատուր Մարգարյանը:

Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Ղազարյանը ստանձնել էր այս պաշտոնը 2018 թվականից, նա զուգահեռաբար «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով տնօրենն է:

Շնորհավորելով մինչ այդ Կարիերայի զարգացման կենտրոնի, ինչպես նաև Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալ Խաչատուր Մարգարյանին նոր, պատասխանատու պաշտոնում նշանակման առթիվ՝ մաղթում ենք արդյունավետ, թիմային, հաջողված գործունեություն՝ ի նպաստ բուհի առաջընթացի և վերելքների: