ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց կլինիկական օրդինատորների հետ: Հանդիպման առանցքը կլինիկական օրդինատորների խնդիրների լուծմանն ու հետագա անելիքներին էր ուղղված: Օրդինատորների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց ԵՊԲՀ ռեկտորը տվեց սպառիչ պատասխաններ:
Ռեկտոր նշեց, որ քաջատեղյակ է այնպիսի խնդիրներից, որոնք չեն նպաստում օրդինատորների հնարավորությունների լիարժեք բացահայտմանը և հանդիպման ընթացքում կփորձեն դրանց լուծման ուղիներ գտնել: Նա նպատակահարմար համարեց ևս մեկ անգամ նշել, որ ԵՊԲՀ-ն ընդլայնում է կլինիկական բազաները, շեշտը դնելով սովորեցնելու մեթոդիկայի վրա՝ վառ օրինակ բերելով ԵՊԲՀ-ում գործող սիմուլյացիոն կենտրոնները:
Արմեն Մուրադյանը խոսեց նաև ԵՊԲՀ մի շարք նորամուծությունների մասին, ինչպիսին է նորաստեղծ Իրավաբանական կլինիկան:
Բժիշկ դառնալու բարդ ու պատասխանատու ճանապաչհին նա կարևորեց շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ջանքերը:
Նա կոչ արեց կլինիկական օրդինատորներին լինել ակտիվ և նախաձեռնող: