Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

Հաստատված որոշման համաձայն, ԵՊԲՀ-ն հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

Ստորև ներկայացվում են ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ՝ ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարությունների համար նախատեսված կլինիկական օրդինատուրայի նպատակային ընդունելության տեղերն ըստ  մասնագիտությունների

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ

Մասնագիտություն

Քանակ

Լաբորատոր ախտորոշում

2

Ընդհանուր վիրաբուժություն

2

Անեսթոզոլոգիա ևռեանիմատոլոգիա

7

Ակնաբանություն

2

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

1

Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/

1

Նյարդաբանություն

2

Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա

1

Ընտանեկան բժշկություն

5

Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/

1

Դատա-բժշկական փորձաքննություն

1

Հոգեբուժություն

2

Ընդհանուր մանկաբուժություն

3

Նեոնատոլոգիա

1

Ներքին բժշկություն

3

Ինֆեկցիոն հիվանդություններ

1

Ճառագայթային ախտորոշում

1

Սրտաբանություն/կարդիոլոգիա/

3

Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/

1

Շտապբուժօգնություն

3

Մանկական անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա

2

Արյունաբանություն /հեմատոլոգիա/

1

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

1

Մեղրիի հատկացվող տեղեր

2

ԸՆԴԱՄԵՆԸ

49

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ

                                                  

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

օրդինատուրա

Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա

1

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

3

Մանկական անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

Նեոնատոլոգիա

1

Երիկամաբանություն /նեֆրոլոգիա/

1

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

1

Ռևմատոլոգիա

1

Հոգեբուժություն

1

Թոքաբանություն /պուլմոնոլոգիա/

1

Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ

1

Ուռուցքաբանություն

1

Մանկաբուժություն

3

Արյունաբանություն /հեմատոլոգիա/

1

Աղեստամոքսաբանություն /գաստրոէնտերոլոգիա/

1

ԸՆԴԱՄԵՆԸ

18

 

Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00-ն: Արդյունքները կամփոփվեն  սեպտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին:

Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ:

 Հարցերի դեպքում զանագահարել +374 11 621 000, ներքին՝ 365, 366, 428, 429:

 Հայտարարության տպագիր տարբերակը լույս կտեսնի «Կրթություն» շաբաթաթերթի օգոստոսի 8-ի համարում: