Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժիշկները և սովորողները մասնակցեցին պրոֆեսոր Պիեր Մալդջյանի դասախոսությանը

Բժիշկները և սովորողները մասնակցեցին պրոֆեսոր Պիեր Մալդջյանի դասախոսությանը

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի պրոֆեսոր, կրծքային ճառագայթային ախտորոշման բաժնի ղեկավար Պիեր Մալդջյանի դասախոսությունը «Համակարգչային շերտագրության նորագույն զարգացումները սրտակրծքային պատկերներ ստանալու համար» թեմայով:

Պրոֆեսորը բուժանձնակազմին և սովորողներին ներկայացրեց ոլորտում առկա  տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարություները: Նա անդրադարձավ նաև կլինիկական ուշագրավ դեպքերի, ինչպես նաև պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող մասնագիտական և ոչ մասնագիտական մի շարք հարցերի:

Դասախոսություից հետո փորձառու մասնագետը շրջայց կատարեց Ռադիոլոգիայի կենտրոնում և համալսարանում: