Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երկրորդ կյանք. համալսարանական հիվանդանոցի բժիշկների հերթական սխրանքը

Երկրորդ կյանք. համալսարանական հիվանդանոցի բժիշկների հերթական սխրանքը

«Շնորհակալություն երկրորդ կյանք պարգևելու համար», – այս խոսքերով էր Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի պացիենտ Մ.Բ.-ն եկել հերթական այցին՝ հետվիրահատական 12-րդ օրը: Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդը հունվարի 20-ին ընդունվել էր «Հերացի» հիվանդանոցային համալիր, պայթյունի հետևանքով նա ստացել էր դեմքի և ձախ ձեռքի վիրավորում:

Նրա մոտ առկա էին դեմքի լայնածավալ վերքեր, վերին ծնոտի բազմաբեկորային կոտրվածքներ, ստորին ծնոտի կոտրվածքներ աջից, վերին եւ ստորին ծնոտի ալվեոլային կոտրվածքներ, ինչպես նաև ատամների բազմաթիվ կոտրվածքներ:

Համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժների և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների աշխատանքի շնորհիվ կատարվել էր հիվանդի դեմքի կմախքի վերականգնման յոթժամյա վիրահատություն: Մի շարք խորը կտրված վերքեր վերականգնվել են առավելագույն կոսմետիկ արդյունքով: