Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական հիվանդանոցների բժիշկները Ճամբարակի բժշկական կենտրոնում էին

Համալսարանական հիվանդանոցների բժիշկները Ճամբարակի բժշկական կենտրոնում էին

«Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բժիշկներն այցելեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բժշկական կենտրոն:

Նախնական գրանցումների հիման վրա տեղի բնակչությունը հնարավորություն է ունեցել անվճար օգտվել նյարդաբանի, էնդոկրինոլոգի, վնասվածքաբանի և անոթային վիրաբույժի խորհրդատվություններից: Անհրաժեշտության դեպքում նրանց մի մասին տրվել են ցուցումներ՝ համալսարանական հիվանդանոցում համապատասխան հետազոտությունն անցնելու կամ բուժումը շարունակելու համար: Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 60 խորհրդատվություն:

Մարզային այցերը շարունակական են լինելու: