Բժշկական մայր բուհում ապրիլի 25-ին անցկացվեց ԴՆԹ-ի օրվան նվիրված կոնֆերանս (DNA Day Conference)։
Բժշկական գենետիկայի ամբիոնի և Բժշկական գենետիկայի և հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիայի առաջատար մասնագետները հանդես եկան գիտականորեն հագեցած զեկուցումներով։
Նրանք կիսվեցին գիտելիքով, հետազոտական փորձով և գենետիկայի ոլորտի ժամանակակից զարգացումներով՝ ընդգծելով այս գիտության կարևոր դերն առողջապահության մեջ։
Միջոցառումը նաև ուղեկցվեց ինտերակտիվ վիկտորինաներով, որոնց ընթացքում մասնակիցները փորձեցին իրենց ուժերը գիտելիքի մրցույթում։
Հաղթողները ստացան նվերներ՝ ակտիվ մասնակցության համար։ Ավարտին բոլոր մասնակիցները հեռացան նոր իմացությամբ, հաճելի տպավորություններով և մեծ ոգևորությամբ՝ ապագայի ձեռքբերումների հանդեպ։