Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Կրթության միջոցով հարթեք ձեր ճանապարհը». ԵՊԲՀ ռեկտորի հորդորը ցածր կուրսի ուսանողներին

«Կրթության միջոցով հարթեք ձեր ճանապարհը». ԵՊԲՀ ռեկտորի հորդորը ցածր կուրսի ուսանողներին

Ուսումնական ու քննական գործընթացում առկա խնդիրների լուծմանն էր նվիրված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի այսօրվա հանդիպումը 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների հետ: Ապագա բժիշկներն ամփոփելով քննաշրջանի արդյունքները, բուհի ղեկավարին ներկայացրին տարաբնույթ առաջարկներ ու մտահոգություններ:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ուսանողներին հետաքրքրող բոլոր խնդիրները ոչ միայն բուհի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, այլև ամեն շաբաթ հրավիրվող ռեկտորատի նիստերի մշտական օրակարգում: Ուսանողների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քննաշրջանի անցկացմանը, ուսումնական պրակտիկային, գրականության թարմացմանը, մի շարք այլ թեմաների: Ռեկտորը նշեց, որ առաջիկայում ծրագրվում է բարելավել գրադարանային պայմանները: Ապագա բժիշկներին հերթական անգամ ներկայացվեցին բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ԵՊԲՀ-ի միջազգայնացմանը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց Կարիերայի կենտրոնին, «Հերացի» նորարական լաբորատորիային, Իրավաբանական կլինիկային, Շրջանավարտների ակումբին:

Եզարափակելով շուրջ երկու ժամ տևողությամբ հանդիպումը՝ ԵՊԲՀ ռեկտորը պատասխանեց տասնյակ հարցերի: Նա հորդորեց ուսանողներին միայն կրթության միջոցով հարթել մասնագիտական ճանապարհը: