2018 թվականի մարտից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր, նյարդաբան, UCLA Steve Tisch BrainSPORT ծրագրի ղեկավար Թալին Բաբիկյանը հանդիսանում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր:
2005թ. պրոֆեսոր Բաբիկյանը ստացել է կլինիկական հոգեբանության դոկտորի կոչում Լոմա Լինդա համալսարանից: Նա անցել է մանկական նյարդահոգեբանության հետդոկտորական նեղ մասնագիտացում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցում՝ մասնագիտանալով մանկական նյարդահոգեբանության և երիտասարդների շրջանում գլխուղեղի վնասվածքների ոլորտում: Մինչ այդ Թալին Բաբիկյանն ավարտել է նաև Լոմա Լինդա համալսարանը՝ մասնագիտանալով հոգեբանության մեջ, ապա շարունակել կրթությունը նույն համալսարանի հանրային առողջապահության դպրոցում:
Պրոֆ. Բաբիկյանը անդամակցում է մի շարք միջազգային մասնագիտական կազմակերպությունների, որոնցից են Ամերիկյան կլինիկական նյարդահոգեբանության միությունը, Հայ-ամերիկյան բժշկական միությունը, Նյարդային համակարգի վնասվածքների ազգային միությունը և այլն:
Նա հանդիսանում է նաև մի շարք միջազգային համաժողովների կազմակերպիչ, ելույթներով հանդես է եկել բազմաթիվ գիտական համաժողովների ընթացքում և տպագրվել աշխարհի հեղինակավոր ամսագրերում: Մասնագիտական կարևոր ձեռբերումների համար Թալին Բաբիկյանը պարգևատրվել է մի շարք պարգևներով և մրցանակներով: