Ապրիլի 23-ին կայացել է Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակի «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» կոնֆերանսը, որը նոր փորձառություն, գիտելիք փոխանցեց մասնակիցներին:
Կոնֆերանսի շրջանակում ստեղծվեց հարթակ՝ քննարկելու արդի թեմաներ, կիսվելու փորձով և ընդլայնելու գիտելիքը ապագա բժիշկների ու փորձառու մասնագետների համատեղ միջև:
Ներկա էր ավելին քան 250 ուսանող: Մասնակիցների ակտիվությունը և հետաքրքրվածությունը միջոցառումը դարձրեցին հագեցած և ոգեշնչող։
Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հայկ Հարությունյանին՝ անփոխարինելի աջակցման, ուղղորդման և արժեքավոր ներդրման համար։ Նրա մասնակցությամբ միջոցառումը ստացավ նոր որակ, իսկ իր ելույթում Հայկ Հարությունյանը կիսվեց տրանսպլանտացիայի ոլորտում ունեցած հարուստ փորձով։
Ավարտին ուսանողներին իր խոսքն ուղղեց նաև Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ, բ.գ.թ. Կամո Շաբոյանը։
Ամենաակտիվ և ուշադիր մասնակիցները արժանացան հատուկ նվերների:
Այս ձևաչափով կոնֆերանսներն արդեն դարձել են ավանդույթ և անցկացվում են յուրաքանչյուր կիսամյակ։ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում շարունակելու են զարգացնել նախաձեռնությունը՝ յուրաքանչյուր քայլը վերածելով կրթական և մասնագիտական արժեքավոր փորձառության։