Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լյուդվիգսհաֆենի համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊԲՀ

Լյուդվիգսհաֆենի համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊԲՀ

Միջհամալսարանական և «Էրազմուս +» ծրագրերի միջազգային կրեդիտային շարժունության նախագծի շրջանակում՝ Գերմանիայի Բիզնեսի և հասարակության Լյուդվիգսհաֆենի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին «Բուժքույրական գործ» և «Մանկաբարձություն» առարկաների մասնագիտականից բակալավրի աստիճանի անցում կատարելու իրենց փորձը, որը հաջողությամբ մշակելուց հետո նախատեսվում է ներդնել ԵՊԲՀ քոլեջում:

Գերմանացի գործընկերները՝ Մանկաբարծության ծրագրի պրակտիկայի կոորդինատորներ պրոֆեսոր Ելենա Դահլեմը, Կորդուլա Ֆիշերը, պրոֆեսոր Միքայելա Միշել-Շուլդտը, բ.գ.թ. և բուժքույր-գիտնական պրոֆ. Էսթեր Բերքեմերն այցի շրջանակում հնարավորություն ունեցան այցելել  «Միքայելյան» և «Հերացի» համալսարանական հիվանդանոցներ, Սիմուլյացիոն ուսումնական կենտրոն, ծանոթացան բուժքույրերի աշխատանքին, ինչպես նաև, թե որտեղ  են ԵՊԲՀ քոլեջի ուսանողները ձեռք բերում իրենց գործնական հմտությունները:

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև Կարողությունների զարգացման նոր նախագիծ, որը կնպաստի ԵՊԲՀ քոլեջում այս երկու առարկաների բարձրագույն կրթության բակալավրի աստիճան դարձնելուն:

Նշենք, որ արտերկրի գործընկերները դիմել են նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսավորմանը և սպասում են հաստատման՝ գերմանացի և հայ բուժքույրերի փոխադարձ այցեր կազմակերպելու համար:

Վերոնշյալ համագործակցությամբ կբարելավվի առողջապահության մասնագետների կարիքները, միևնույն ժամանակ կմեծացվի առողջապահական համակարգում այս երկու կենտրոնական մասնագիտությունների գրավչությունն ու զարգացման հնարավորությունները, քանի որ ուսուցումը միջազգային չափանիշներին հասցնելու համար էական է բակալավրի մակարդակով ակադեմիական ուսուցման ներդրումը:

Այցի մասին գերմանական կողմի անդրադարձը կարդացեք այստեղ: