Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը կառույցի ներկայացուցիչների հետ բժշկական բուհում հանդիպում է ունեցել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ու համալսարանականների թիմի հետ:

Ողջունելով հյուրերին` ռեկտորը նշեց, որ թեպետ բժշկական համալսարանում հանդիպում են առաջին անգամ, բայց քաջատեղյակ է կառույցի գործունեությանը, տարիներ առաջ ի պաշտոնե համատեղ աշխատանքի փորձառություն ունեն:

«Ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի համար», – ընդգծեց Արմեն Մուրադյանը` կարևորելով այս նախադրյալի ապահովման համար սոցիալական պայմանների առկայությունը:

Նա համառոտ անդրադարձավ ինչպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման թեմային, այնպես էլ արտամարմնային բեղմնավորմանը, առողջապահական այլ արդի թեմաների, որոնց ուղղությամբ ծրագրերի անմիջական մասնակիցն ու նախաձեռնողն է եղել:

Խոսելով բուհի գործունեության մասին` նա նկատեց, որ համալսարանական վերլուծական ստորաբաժանումը` «Հերացի» վերլուծական կենտրոնը ստեղծվեց հենց կորոնավիրուսային համավարակից սկսած. բժշկական համալսարանը գիտական գործունեությունը համատեղեց վերլուծականի հետ` հանրությանը տրամադրելով գիտահեն, հավաստի տեղեկատվություն արդի թեմաների շուրջ` շարունակական իրազեկման նախաձեռնություններ ստանձնելով բնակչության հետ:

Ներկայացնելով առաջիկա մասնավորապես 5 տարվա գործունեության ծրագրերը` ՄԱԲՀ գրասենյակի ղեկավարը շեշտեց, որ համատեղ աշխատանքի իրականացման հնարավորություններ են տեսնում երիտասարդների հետ աշխատանքի, ինչպես նաև հետազոտական ներուժի ուժեղացման ուղղությամբ:

Կառույցի կողմից մշակվող սեռական և վերարտադրողական առողջության ուղղությունների մասին խոսեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի Վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը:

Նրա տեղեկացմամբ` մշակվել է 50-ից ավելի գործելակարգ և ուղեցույց, իրականացվել են հետազոտություններ, մասնավորապես, անպտղության տարածվածության վերաբերյալ, որի համաձայն տղամարդկանց շրջանում երկրորդային անպտղության մակարդակը զգալիորեն աճել է:
Կառույցը մեծ տեղ է հատկացնում առաջնային բուժօղակում դեռահասների առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:

Ակտիվ հարցուպատասխանի, առկա խնդիրների շուրջ տեսակետների փոխանակման անմիջական մթնոլորտում անցավ հանդիպումը. պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում-քննարկում ուսանողների հետ` վերարտադրողական մի շարք հարցերի շուրջ հարցերի պատասխաններ ստանալով հենց երիտասարդներից:
Կողմերը մեծապես կարևորեցին վերարտադրողական առողջության հետ կապված հարցերի լուծման ուղղությամբ կրթական ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես բուհի ամբիոնների, այնպես էլ այլ ստորաբաժանումների ներգրավմամբ:
Առաջարկվեց համատեղ հուշագրով ամրագրել համագործակցության շրջանակը։

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting