Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին

Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին

Համաձայն ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական վնասվածքների կանխարգելման և գնահատման համաշխարհային զեկույցի՝ ամեն տարի աշխարհում վնասվածքներից 0-18 տարեկան 950.000 երեխա է մահանում, վնասվածքների պատճառով տասնյակ միլիոնավոր երեխա դառնում է հաշմանդամ: Չկանխամտածված վնասվածքները, որոնք կազմում են նշված դեպքերի գրեթե 90%-ը, 1-18 տարեկան երեխաների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում են առաջին, իսկ <1 տարեկան երեխաների խմբում՝ 5-րդ տեղը։ Երեխաների վնասվածքների 95%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Տղաների շրջանում վնասվածքներն ավելի հաճախ են հանդիպում և դրանց հետևանքներն ավելի ծանր են լինում, քան աղջիկների մոտ: Վերջինս պայմանավորված է նրանով, որ տղաներն ավելի ակտիվ ֆիզիկական վարքագիծ են դրսևորում և ավելի հաճախ են մասնակցում վնասվածքների առաջացման համար ռիսկային ժամանցային, խաղային և այլ միջոցառումներին:

Երեխաների շրջանում մահվան և ոչ մահվան ելքով վնասվածքների հիմնական մասը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներով (ՃՏՊ), ջրահեղձությամբ, թունավորումներով, այրվածքներով և վայր ընկնելով:

ՃՏՊ-ների հետևանքով առաջացած վնասվածքներն ու ջրահեղձությունը, միասին վերցրած կազմում են մանկական վնասվածքների պատճառով երեխաների բոլոր մահվան  դեպքերի 44%-ը: Ամբողջ աշխարհում միայն ՃՏՊ-ներից տարեկան ավելի քան 260,000 երեխա է մահանում։ ՃՏՊ-ը 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում են առաջին, իսկ 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդ տեղը: Ըստ ԱՀԿ տվյալների, բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ՃՏՊ-ից երեխաների մահանալու ռիսկը  1․6 անգամ ավելի բարձր է։

Այս առումով ռիսկի հիմնական գործոններն են՝ ճանապարհի ոչ անվտանգ նախագծումը, հեծանվային, ինքնագլորների և սկուտերների ուղիների բացակայությունը, արագությունը, ալկոհոլի օգտագործումը և անվտանգության միջոցների, նախևառաջ, մեքենաներում երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի, ամրագոտիների անտեսումը:

ՃՏՊ-ները և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները հաճախ բերում են նաև ուղեղի և վերջույթների վնասվածքների և, որպես հետևանք, երեխաների հաշմանդամության պատճառ դառնում։ Համաձայն ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան գրեթե 10 մլն երեխա վնասվածք է ստանում կամ հաշմանդամ է դառնում ՃՏՊ-ների հետևանքով: Վայր ընկնելը չկանխամտածված վնասվածքների հետևանքով առաջացած մահերի կազմում թվով երկրորդն է: Այն կազմում է երեխաների անհետաձգելի բուժօգնության հիվանդանոց դիմելու դեպքերի կեսը: Վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների ամենամեծ և ռիսկային խումբ են կազմում <1տարեկան երեխաները: Յուրաքանչյուր օր ավելի քան 1000 երեխա գլխուղեղի վնասվածքի հետևանքով հաշմանդամ է դառնում ամբողջ կյանքի ընթացքում:

Երեխաների վնասվածքների հետևանքով առաջացած մահվան ելքերի 21%-ը պայմանավորված է ջրահեղձությամբ, իսկ մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում  է 0-4 տարիքային խմբում:

ԱՀԿ տարածաշրջանի երկրներում չկանխամտածված վնասվածքներից երեխաների մահացության երրորդ հիմնական պատճառը թունավորումներն են։ Նշված վնասվածքներից տարեկան շուրջ 125.000 <5 տարեկան երեխա է մահանում։ Թունավորումներով պայմանավորված մահվան դեպքերի 90%-ը տեղի է ունենում տարածաշրջանի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ընդ որում, ամենից հաճախ երեխաների թունավորումը տեղի է ունենում տան պայմաններում, թունավոր նյութերի երախաների համար անհասանելի/դժվար հասանելի տեղերում չպահվելու պատճառով: Մահացու ելքով թունավորման դեպքերի մեծ մասը պայմանավորված է դեղամիջոցների, կենցաղային քիմիկատների օգտագործումով։ Միայն ամանորյա օրերին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում բուժօգնություն էր ստանում քիմիական կենցաղային նյութերով թունավորված 4 երեխա, համապատասխանաբար`1 /2 դեպք/, 3, 11 տարեկան:

Այրվածքներից երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառը կրակից այրվածքներն են: Կրակից ստացված այրվածքներից ամեն տարի մահանում է շուրջ 260.000 երեխա: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ:

Համաձայն ՀՀ ԱՆ առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի 2016թ.-ի տվյալների, 0-18 տարեկան երեխաների շրջանում վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության հետևանքով պայմանավորված մահացությունը նույն տարիքային խմբի մահացության ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը` կազմելով 22.4%, ընդ որում բոլոր տարիքային խմբերում տղաների շրջանում մահացությունը գրեթե 5 անգամ բարձր էր։

Երեխաների մոտ վնասվածքների առաջացման խնդրում էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, ֆիզիկական և մտավոր զարգացումը, կենցաղային հմտությունների անբավարարությունը, մեծ հետաքրքրասիրությունը և այլն: Երեխաների վնասվածքները, հիմնականում՝ նրանց նկատմամբ անբավարար հսկման և ուշադրության հետևանք են: Մանկական կենցաղային վնասվածքների բազմազան պատճառներից կարելի է առանձնացնել ՝

  • երեխայի սխալ խնամքը
  • տնային կենցաղավարության կարգուկանոնի բացակայությունը
  • դաստիարակության թերացումները տանը և դպրոցում, ընդհանուր օգտագործման վայրերում ճիշտ պահվածքի բացակայությունը:

Ուստի, մանկական վնասվածքների մեծ մասը կանխարգելելի է: Կանխարգելման միջոցներնից են՝

  • երեխաների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, անվտանգ ժամանցի կազմակերպումը
  • դեղորայքի և թունավոր նյութերի պահպանումը երեխաների համար անհասանելի /դժվար հասանելի տեղերում
  • ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումը երեխաներին
  • երեխաներին խաղալու համար հատուկ տարածքների հատկացումը
  • ճանապարհի բանուկ մասերում խաղերի և չարաճճիությունների արգելումը,
  • երկարօրյա խմբերի կազմակերպումը (կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար):

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino