Միջազգային օրացույցում, 2005 թվականից սկսած, իր ուրույն տեղն է գտել մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը։
Այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ «Մենք ենք որոշում»։
Մարտի 21-ը պատահական ընտրություն չէ․ այն խորհրդանշական է։ Պատճառը քրոմոսոմներից մեկի տրիսոմիան է․ Դաունի համախտանիշ ունեցող մարդու 21-րդ քրոմոսոմը առկա է լինում երեք զույգով։ Օրացուցային «լեզվով» թարգմանելիս ստացվում է երրորդ ամսի 21-րդ օրը։
«Արև երեխաներ»․ այդպես են կոչում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին։
Դաունի համախտանիշը ամենահաճախ հանդիպող գենետիկ շեղումն է։ Այն հնարավոր չէ բուժել, հնարավոր չէ դրանով վարակվել։ Այդ համախտանիշն ունեցող մարդկանց իմունիտետը, սակայն, թույլ է, և նրանք հաճախ են ուղեկցող հիվանդություններ ունենում, որոնցից որոշները հնարավոր է շտկել կամ բուժել։
Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը վերջին տարիներին շեշտակի մեծացել է և կազմում է 60 տարի։