Մարտի 3-ը համաշխարհային օրացույցում Լսողության պահպանման միջազգային օրն է:
Առաջին անգամ Լսողության պահպանման միջազգային օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվել է 2007 թվականի մարտի 3-ին: Ամբողջ աշխարհում 360 միլիոն մարդ լսողության խանգարման խնդիրներ ունի:
Ամեն տարի ԱՀԿ-ն որոշում է միջոցառումների թեման և մշակում ապացույցների վրա հիմնված քարոզչական նյութեր:
Այս տարի ԱՀԿ-ն որպես Լսողության պահպանման միջազգային օրվա թեմա սահմանել է «Լսել ողջ կյանքի ընթացքում, լսել ուշադիր» կարգախոսը:
2021 թվականին ԱՀԿ-ն հրապարակեց լսողության վերաբերյալ առաջին համաշխարհային զեկույցը, որն ընդգծեց լսողության կորստի վտանգի տակ գտնվող մարդկանց աճող թիվը: