«Մասնագետ» 2025 ծրագիրը շարունակվում է

«Մասնագետ» 2025 ծրագիրը շարունակվում է

Կարիերայի զարգացման կենտրոնի «Մասնագետ» 2025 ծրագրի շրջանակում վերջերս Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները այցելել էին բժշկական մայր բուհ:

Աշակերտները շրջայց են կատարել համալսարանում, այցելել են թանգարան, մասնակցել առաջին օգնության տեսական և գործնական դասընթացին:

Այս ծրագիրն ուղղված է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը՝ օգնելով նրանց ավելի իրազեկ և նպատակային ընտրություն կատարել ապագա մասնագիտության հարցում։

Հավելենք, որ ծրագիրը շարունակական է, հանրապետության տարբեր դպրոցների հարյուրավոր աշակերտներ, միջին մասնագիտական հաստատությունների սովորողներ ուսումնական տարվա ընթացքում ծանոթանում են առաջին օգնության տրամադրման դասընթացին, ԵՊԲՀ-ում կրթություն ստանալու հնարավորություններին: