Մասնագիտական կողմնորոշման հանդիպում դպրոցականների համար

Մասնագիտական կողմնորոշման հանդիպում դպրոցականների համար

Կարիերայի զարգացման կենտրոնի «Մասնագետ» մասնագիտական կողմնորոշման ծրագիրը շարունակվում է:

Այս անգամ բժշկական բուհը հյուրընկալել էր Վաղարշ Վաղարշյանի անվան 80 հիմնական դպրոցի աշակերտներին:

Ծրագրի շրջանակում աշակերտներն այցելեցին ԵՊԲՀ թանգարան՝ ծանոթանալով բժշկագիտության պատմությանը, ցուցադրված եզակի նմուշներին: Այնուհետև ծանոթացան առաջին օգնության հմտություններին` տեսական և գործնական աշխատանքների միջոցով:

Նշենք, որ «Մասնագետ» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: