Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով այս տարի ևս Հայաստանում և Արցախում կանցկացվի Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին:
Մայիսի 24-ից 26-ը Երևանում, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում կանցկացվեն մի շարք մասնագիտական հավաքներ, որոնք կանդրադառնան ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին:
Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից:
Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:
Աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հարյուրավոր մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն այն մարտահրավերներն ու օրակարգային հարցերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրում սրընթաց զարգացող այս բնագավառի առջև: