Այսօր ապագա բժիշկները ԵՊԲՀ-ում կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված մայիսյան եռատոնին և պարի միջազգային օրվան:
Ծրագիրը ոչ միայն ազգային երգերն ու պարերն էին, այլև պարերի ուսուցումը, որոնց շնորհիվ մայիսյան եռատոնի հաղթական շունչը փոխանցվեց ներկաներին:
Միջոցառմանը ներկա ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորները, նախքան ծրագրի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև ուսանողները, որոնց թվում նաև տարբեր ազգերից ապագա բժիշկներ, հանդես եկան ազգային երգերով ու պարերով, ինչպես նաև ընթերցեցին բանաստեղծություններ: