ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը:
Հետազոտության նպատակը վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության գնահատումն է նորմալ անատոմիայի դասավանդման մեջ: Հետազոտության ընթացքում գնահատվում են վիրտուալ իրականության ազդեցությունը ուսանողների ըմբռնման, գիտելիքների պահպանման և տարածական կողմնորոշման վրա։
Նախագծի թիրախ խումբը բժշկական բուհի առաջին կուրսի ուսանողներն են:
Սա հետաքրքիր հնարավորություն է միավորելու ժամանակակից տեխնոլոգիաները բժշկական կրթության հետ և բացահայտելու նոր մեթոդների առավելությունները։ Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» (ՈՒՎԼ) դրամաշնորհային ծրագրի շրջանակում։