Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկել է Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագրի ընդունելությունը

Մեկնարկել է Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագրի ընդունելությունը

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:
 «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը տրամադրում է.

  • Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարկեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ծրագրի ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):

Մանրամասներ

  • Տևողություն`1 ուս. տարի (սեպտեմբեր-հուլիս)
  • Դասերի օրերը`ուրբաթ և շաբաթ՝ 14:30-20:30 (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին)
  • Մասնակիցների քանակը`30-35
  • Ուսման վարձը` 1 000 000 դրամ (վճարումը ամսական կամ կիսամյակային)
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Դիմորդներ` կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ
  • Վայրը`Երևանի պետական բժշկական համալսարան 

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Ընդունելության պահանջներ

  • Կրթություն` բարձրագույն կրթության դիպլոմ
  • Աշխատանքային փորձ` առնվազն 2 տարի

 

 

Ընդունելության գործընթաց

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2021թ-ի հուլիսի 01-ից-23-ը և օգոստոսի 1-ից-23-ը: Ընդունելությունը կանցկացվի ներկայացված փաստաթղթերի և հարցազրույցի հիման վրա:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Դիպլոմ և միջուկ
  3. Անձնագիր
  4. Ինքնակենսագրական (CV)
  5. Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  010 301-000 (ներքին համար`308); 060 651-473; 093 978-278:

 

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino