ԵՊԲՀ ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի 12 կլինիկական օրդինատորներ այսօր մասնակցել են ԱՊՀ չորս երկրներում անցկացվող միջազգային օլիմպիադայի սիմուլյացիոն փուլին, ևս 12 ուսանողներ՝ չորորդ և հինգերորդ կուրսի, կմրցեն վաղը: Մասնակիցներն իրենց մասնագիտական հմտությունները ցույց են տվել ֆանտոմների վրա: Օլիմպիադայի սիմուլյացիոն փուլի ամփոփման արդյունքում կընտրվեն երեք լավագույն աշխատանքները, որոնք կմասնակցեն օլիմպիադայի կլինիկական փուլին: Հաղթողը կմեկնի Կիև՝ մրցակցության ԱՊՀ մյուս երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Օլիմպիադայի հաղթողը կմեկնի Գերմանիա, այնուհետև Մադրիդ։
Ստոմատոլոգների մասնագիտական օլիմպիադան կազմակերպվել է ԵՊԲՀ-ի, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի և Dentsply Sirona ընկերության հետ համատեղ: