Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթը»

Մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթը»

ԵՊԲՀ-ում մեկնարկել է ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week), որը նշում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։

«Ուղեղի ճանաչման շաբաթն» արդեն 3-րդ տարին անընդմեջ շարունակում է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում գաղտնիքներին՝ ներկայացնելով նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումները։

«Ուղեղի ճանաչման շաբաթի» մեկնարկը նվիրված էր հոգեկան առողջությանը: Դասախոսությամբ հանդես եկավ հոգեբույժ, հոգեթերապևտ Հայկ Խոջայանը՝ խոսելով հոգեկան նորմաների և հոգեբուժության հիմնահարցերի մասին:

Նշենք, որ «Ուղեղի ճանաչման շաբաթը» կշարունակվի մինչև մարտի 17-ը: