Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը

Մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը

ԵՊԲՀ-ում մեկնարկեց  «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը:

Մի շարք մանկաբույժներ հանդես եկան զեկուցումներով՝  ներկայացնելով մանկաբուժությանը վերաբերվող  արդիական խնդիրներ, որոնք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանը խոսելով ռեսպիրատոր բժշկության մանկաբուժության հարցերի մասին, շեշտեց, որ բրոնխաօբստրուկտիվ համախտանիշը սոցիալական, տնտեսական և բժշկական լրջագույն պրոբլեմ է նախադպրոցական տարիքի համար, և գիտության համար հանդիսանում է հետազոտական լուրջ դաշտ:

«Յուրաքանչյուր հասարակության հիմքը երեխաների առողջության պահպանումն է, իսկ այն ենթադրում է որակյալ կադրերի պատրաստում, մոր և մանկան առողջության պահպանում, ինչպես  նաև անվտանգ, որակյալ և մատչելի բուժօգնության իրականացում: Մանկաբուժությունն այն գիտական բնագավառն է, որը շատ ինտենսիվ է զարգանում, այդ իսկ պատճառով գրավիչ է ոչ միայն մանկաբույժների, այլև մյուս բժիշկների համար»,-ասաց նա:

Պրոֆեսորի խոսքով՝  համալսարանական մանկաբուժության նպատակը մանկաբուժական ծառայության և կրթության բարելավումն է:

Զեկուցման մյուս թեմաները ևս կարևոր էին: Մանկաբույժ, պրոֆեսոր Սիմոն Ռանդքուիստը հանդես եկավ «Մանկաբուժական գիտելիքների ազգային աջակցությունը Շվեդիայում» զեկուցումով, խոսելով նաև երիկամների և միզուղիների խնդիրների ախտորոշման և բուժման մասին:

Իսկ պրոֆեսոր Աննա Գևորգյանը ներկայացրեց բժշկական կազմակերպման սկզբունքները դաշնային կենտրոնի ամբուլատոր օղակում:

Նշենք, որ համաժողովն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի աջակցությամբ:

Համաժողովը կշարունակվի նաև վաղը, որի ընթացքում ևս կներկայացվեն արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ սուլող շնչառության ախտորոշման և բուժման մոտեցումները, հոդաբորբերը, խիստ ցածրաքաշ նորածինների կենսունակությունը, երկաթի պակասի երեխաների առողջության մեջ և այլն

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet