Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աննկարագրելի զգացողություն է հոսպիտալում վիրահատված զինվորներին տեսնել առողջացման ճանապարհին

Աննկարագրելի զգացողություն  է հոսպիտալում վիրահատված զինվորներին տեսնել առողջացման ճանապարհին

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անոթային վիրաբուժության ամբիոնի  երրորդ կուրսի կինիկական օրդինատոր Աշոտ Արշակյանը ևս Արցախյան վերջին պատերազմի ընթացքում  սպիտակ բանակի շարքերում էր: ԵՊԲՀ սովորողը իր մասնագիտական գիտելիքներին ավելացնելով նորը ՝ ամուր թիկունք դարձավ հայրենիքի պաշտպանների համար:

«Անոթային վիրաբուժությանը զուգահեռ աշխատում եմ նաև շտապօգնությունում, և պատերազմի առաջին օրվանից մեկնեցինք Արցախ: Բժշկի համար, հատկապես պատերազմական իրավիճակներում, շատ կարևոր է թիմային աշխատելու կարողությունը: Առաջին օգնություն ցուցաբերելուց զատ, անոթային վիրաբույժների հետ մասնակցել եմ վիրահատությունների: Աննկարագրելի զգացողություն  է հոսպիտալում վիրահատված զինվորներին տեսնել մայրաքաղաքի հիվանդանոցներում առողջացման ճանապարհին»,-նշում է ապագա մասնագետը:

Նրա խոսքով՝ խաղաղ պայմաններում բժիշկն ունի ժամանակ և հետազոտելու ավելի լայն հնարավորություն, ինչն էլ ավելի հեշտ է դարձնում աշխատանքը. «Պատերազմը բոլորիս սովորեցրեց ավելի արագ և հստակ արձագանքել: Բոլորիս ցանկանում եմ, որ երբեք նման փորձ այլևս չունենանք»:

Աշոտը բժիշկ դառնալու մասին մանկուց է մտածել: Բժիշկ դառնալու ճանապարհին անոթային վիրաբուժությունը նրա համար առանձնահատուկ նշանակություն և իմաստվորում ստացավ:

«Ընկերներիս մեծ մասին ձեռք եմ բերել բժիշկ դառնալու ճանապարհին, և նրանցից մեկի աշխատանքը տեսնելով էլ որոշեցի, թե ինչ նեղ մասնագիտություն ընտրել»,-ընդդգծում է նա:

Կլինիկական օրդինատորը վստահ է՝ բժշկին առաջին հերթին անհրաժեշտ է համբերություն և իրավիճակին տիրապետելու հատկություն: