Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մերօրյա հերոսները». Ռուբեն Պողոսյան

«Մերօրյա հերոսները». Ռուբեն Պողոսյան

Մերօրյա հերոսների անունները բժշկական բուհում հավերժ են, նրանց հիշատակը՝ վառ:

Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերացիականների շարքում ևս մեկ անմահացած հերոս է…

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Ռուբեն Պողոսյանը, որը ծառայության էր անցել Արցախի զորամասերից մեկում՝ որպես հրետանու նշանառու, 44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին՝ առաջնագծի թեժ կետերում` Վազգենաշեն,  Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արա լեռ, (Ջուվառլու):

 Զինակից ընկերների և Ռուբենի հմուտ նշանառման շնորհիվ նրանց առջև դրված մարտական խնդիրը կատարվել են պատշաճ՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

Հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը, զոհվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանի Վարանդա կոչվող հատվածում: Ռուբենն իր ընկերների հետ թշնամու դեմ  կռիվ է տվել միասնաբար, անմահացել՝ հերոսաբար: Պատերազմից 1 տարի անց՝ 2021թ.նոյեմբերի 2-ին, նրա և իր 10 ընկերների աճյունները փոխանցվել է հայկական կողմին: Ռուբեն Պողոսյանի աճյունը հարազատները հողին են հանձնել դեկտեմբերի 3-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:   

2020 թվականի սեպտեմբերի  27-ին հակառակորդի  սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս  ցուցաբերած  բացառիկ քաջության   ու  արիության  համար  Հանրապետության պաշտպանության  բանակի  զինծառայող  Ռուբեն  Արսենի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի  շքանշանով:      

Մերօրյա հերոսը ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:

Սովորել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Ավարտել է նաև Բերդի արվեստի դպրոցը։ Տիրապետում էր արևելյան մարտարվեստին: Նա առաջնորդվում էր Գարեգին Նժդեհի`«Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ» խոսքերով, որն էլ դարձավ նրա անմահության ուղին: