Հարգելի համալսարանականներ, դիմորդներ, ուրախ ենք կիսվել ձեզ հետ կարևոր տեղեկատվությամբ, որը ԵՊԲՀ հերթական հաջողությունն է միջազգային կրթական դաշտում:
Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից վերահաստատվել է բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը, ինչը բժշկական բուհի` տվյալ կրթական ծրագրի վերահավատարմագրման արդյունքն է:
Վերոնշյալ կառույցի կողմից գնահատվել է բժշկական համալսարանի կրթության որակը, հաշվի են առնվել մի շարք այլ կարևոր գործոններ, որոնք առանցքային դերակատարում ունեն արտասահմանցի ուսանողների` բժշկական կրթություն ստանալու գործում:
Հավաստագիրը տրվել է ԵՊԲՀ-ին` առավելագույն 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի նոյեմբեր:
Բժշկական բուհում այս պահին կրթություն է ստանում ավելի քան 200 շրիլանկացի ուսանող․ նրանց մեծ մասն առանձնանում է բարձր առաջադիմությամբ, կարգապահությամբ:
Միջազգային հերթական ձեռքբերումը հնարավորություն կտա մեզ․
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին ԵՊԲՀ «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերը ստացան WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով, որը բժշկական համալսարանին շնորհվեց NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի կողմից:
Այսպիսով, 104-ամյա բժշկական բուհի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը շարունակական են: