Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արտերկրից ժամանած պրոֆեսորներն այցելեցին Ժողովրդական արվեստի թանգարան

Արտերկրից ժամանած պրոֆեսորներն այցելեցին  Ժողովրդական արվեստի թանգարան

ԵՊԲՀ-ում անցկացվող համաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների պրոֆեսորների հագեցած օրակարգը երեկ ուներ նաև մշակութային բաղկացուցիչ:

Համալսարանի պրոռեկտորների ուղեկցությամբ անվանի մասնագետներն այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարան: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Միջոցառումը հնարավորություն ընձեռեց համաժողովների մասնակիցներին ծանոթանալ մեր երկրի մշակույթին, ինչպես նաև քննարկել համագործակցության հետագա ծրագրերը:

Հիշեցնենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 9-ից 12-ը անցկացվում են երկու գիտագործնական համաժողովներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով: