Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

2017թ. դեկտեմբերի 31-ից Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր, Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը համատեղությամբ կհանդիսանա նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:

Պրոֆեսոր Ապովյանը բժշկական կրթություն է ստացել Նյու Ջերսիի բժշկության և ատամնաբուժության համալսարանում, այնուհետև Հարվարդի բժշկության դպրոցի New England Deaconess բժշկական կենտրոնում անցել է ռեզիդենտուրա և ստացել սնուցման ու մետաբոլիզմի նեղ մասնագիտացում: 1998-2000թթ. պրոֆեսոր Ապովյանը եղել է Հարվարդի բժշկության դպրոցի Brigham and Women՛s հիվանդանոցի քաշի կառավարման ծրագրի ղեկավարը, իսկ 1996-2000թթ. Spence Centers for Women՛s Health-ի քաշի կառավարման և սննդաբանության ծրագրի ղեկավարը: Բոստոնի համալսարանում սննդաբանության կրթության զարգացման համար պրոֆեսորը American Society of Clinical Nutrition-ի կողմից արժանացել է Physician Nutrition Specialist մրցանակին: Նա 200-ից ավելի գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է. դրանք տպագրվել են աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում: Վերջերս տպագրվել է նրա The Age-Defying Diet գիրքը:

Կարոլին Ապովյանը նաև The Overnight Diet և The ALLI Diet Plan գրքերի հեղինակն է: 1992թ. Կարոլին Ապովյանը The Obesity Society-ի անդամ է, որտեղ 2005-2008թթ. աշխատել է կլինիկական խորհրդում, ինչպես նաև գործադիր մարմնում որպես քարտուղար-գանձապահ:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet