Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը մասնակցել է Ժնևում անցկացված ԱՀԿ համաժողովին

Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը մասնակցել է Ժնևում անցկացված ԱՀԿ համաժողովին

Օրեր առաջ Ժնևում կայացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության խանգարումներին նվիրված ֆորումը (The Mental Health Gap Action Programme (mhGAP) Forum 2018 of the World Health Organization), որին իր մասնակցությունն է ունեցել ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ ներկայացնելով Հայաստանը:

Մասնագետի խոսքով՝ մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնել հոգեկան առողջության արդի վիճակը Հայաստանում, ծանոթանալ հոգեկան առողջության այսօրվա մարտահրավերներին, նկատի ունենալ հոգեկան առողջության բացթողումները թե՛ ուսուցման և թե՛ առաջիկա գիտական հետազոտությունների պլանավորման մեջ։

 Նշենք, որ անցկացված միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տվել քննարկել հոգեկան առողջությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ, համատեղ մշակել դրանց լուծման հնարավոր ուղիները: