Կարճ ժամանակ առաջ ԵՊԲՀ երկու դասախոս՝ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ա.Վ. Պապյանը և Թերապևվտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Գ.Ե. Մանրիկյանը, հնարավորություն ունեցան EURASIA միջբուհական միջազգային ծրագրի շրջանակում իրենց գիտական աշխատանքների մի մասը կատարել Նորվեգիայի Բերգեն Համալսարանի UiB/Քաղցկեղի բիոմարկերների կենտրոնի CCBIO, Բերանի Խոռոչի Պաթոլոգիաի ամբիոնում և համալսարանական կլինիկային պատկանող Պաթոլոգիայի բաժանմունքում։
Դասախոսները բարձր պահեցին մեր բուհի պատիվը և մեկ ու կես ամիս դեռ չանցած կարողացան իրենց աշխատանքները ներկայացնել Քաղցկեղի բիոմարկերների CCBIO կենտրոնի կողմից կազմակերպվող տարեկան միջազգային սիմպոզիումում։
Այդ փաստը շատ տպավորիչ էր նաև նորվեգիացի գործընկերների համար, ինչի մասին անդրադարձ է կատարվել նաև Բերգենի համալսարանի պաշտոնական թերթում, իսկ հարցազրույցը մեր դասախոսների հետ տեղադրվել է Բերգենի համալսարանի պաշտոնական կայքէջում։